Ուկրաինայում այժմ Ռուսաստանի լայնամսշտաբ ագրեսիան է, հիմա այնտեղ ճակատագրական իրադարձություններ են կատարվում, որոնք կապված են ոչ միայն Ուկրաինայի այլև բոլոր նախկին ԽՍՀՄ-ի երկրների համար: Այս մասին «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշում է փորձագետ Գելա Վասաձեն:
Վասաձեն վստահ է, եթե Պուտինը Ուկրաինա հասնի՝ շատ շուտով, ընդամենը մեկ տարում, կփոխվեն բոլոր նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդները, այդ թվում նաև Վրաստանում։
«Պուտինը կնշանակի իր ներկայացուցիչներին, սա կլինի խաղաղ ձևով հնազանդեցում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սրանով ամեն ինչ կավարտվի, ապա սխալվում է։ Ռուսաստանն այս կողմում է, մյուս կողմում՝ զարգացած արևմուտքը, և ստացվում է, որ մենք մնում ենք այս կողմում, որտեղ ո՛չ ռեսուրսներ կան, ոչ էլ զարգացում» — նշում է փորձագետը։
Վասաձեն ընդգծում է, որ Վրաստանը ևս անցել է բարդ ճանապարհով, բայց Ուկրաինայում տիրող իրավիճակն արդեն նման չէ 2008-ին Վրաստանում տիրող իրավիճակին.
«Սկիզբը նույնն էր, որոշ բաներ ևս նման են, սակայն 2008 թվականի պատերազմի նպատակը Սաակաշվիլիին կառավարությունից հեռացնելն էր, իսկ այսօր վտանգ է սպառնում բոլոր նախկին ԽՍՀՄ-ի երկրներին և ոչ միայն»։
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խսոքով, սա երկու մեծ երկրների պատերազմ է, որտեղ, ցավոք, զոհերն ու ավերածությունները շատ մեծ են լինելու: Ըստ Բատիաշվիլիի՝ Արևմուտքը բոլոր հնարավոր ձևերով աջակցում է Ուկրաինային։
«Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային չափազանց կարևոր է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ զենքի մատակարարման, հետախուզության և ռազմական գործողությունների առումով»,- ասել է Բատիաշվիլին։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կամրապնդվեն նաև Արևմուտքի կողմից։ Ըստ Բատիաշվիլիի՝ գլխավոր նպատակը լինելու է Ռուսաստանի տնտեսական հյուծումը.
«Աջակցությունը կշարունակվի, Պուտինից ոչ ոք չի վախենում: Պատժամիջոցների երկրորդ ալիքը կլինի, և այն կշարունակվի: Մենք հաստատ գիտենք, որ պատժամիջոցներ կկիրառվեն ռուսական երկու խոշոր բանկերի նկատմամբ՝ 750 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։ Դա ուղղված է լինելու Ռուսաստանի ֆինանսական հնարավորությունները խաթարելուն։ Սա դեռ սկիզբն է, կարծում եմ՝ Ռուսաստանի հյուծումը կլինի Արևմուտքի գլխավոր նպատակը»:
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։
Տաթև Խոցանյան
Նորայր Միսկարյան