
Ռուս սահմանապահները գողացել են Գորիի շրջանի Ծիթելուբանի գյուղի բնակիչների նախիրը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Գյուղի բնակիչների տեղեկությամբ, ռուս սահմանապահները հատել են շփման գծի տարածքը, երբ հովիվը մոտակայքում արածացնում էր անասուններին, նախիրը քշել են սահմանի մյուս կողմ:
Դեպքի վերաբերյալ գյուղի բնակիչները արդեն տեղեկացրել են պատկան մարմիններին: