
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու:
Ձերբակալվածների տարիքը 18-ից 38 է: Պետական անվտանգության խորհրդի տվյալներով՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են:
Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը գտնվում է շփման գծի մոտակայքում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ: