
Ռուս գեղասահորդներ Գլեբ Սմոլկինը և Դիանա Դևիսը հաստատել են Վրաստանի հավաքականում հանդես գալու լուրը:
Սմոլկինի Instagram-յան գրառման մեջ նշել է՝ ակնկալում է իր գործընկերոջ հետ մրցել Վրաստանի անունից։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են մեզ, շարունակում են աջակցել։ Բոլորովին նոր փուլ է սկսվում մեր մարզական կյանքում»,- նշված է Սմոլկինի եռալեզու (ռուսերեն, վրացերեն, անգլերեն) գրառման մեջ։
Ի դեպ, հունիսի 5-ին տեղեկություն էր տարածվել Սմոլկինի և Դևիսի՝ Վրաստանի հավաքական տեղափոխվելու մասին։ Վրաստանի գեղասահքի ֆեդերացիան չէր մեկնաբանել հայտարարությունը։
Ավելի ուշ ռուսական կողմը հայտարարել էր, որ վրացական կողմը թույլտվություն է խնդրել, որպեսզի Սմոլկինն ու Դևիսը միանան Վրաստանի հավաքականին։