Ռուս-բելառուսական «BI-2» խմբի համերգը, որը նախատեսված էր անցկացնել Թբիլիսիում մարտի 19-ին, չեղարկվել է։ tkt.ge տոմսերի վաճառքի պորտալը հաղորդագրություն է ուղարկել տոմսերի գումարը վերադարձնելու մասին։
Տոմսերի չեղարկումը տեղի է ունեցել սոցցանցերի օգտատերերի վատ արձագանքի պատճառով, օգտատերերից մեկը գրել է՝ ոչ միայն այդ խմբին չպետք է թույլ տալ ելույթ ունենալ Թբիլիսիում, այլև պետք է ձերբակալել Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը խախտելու համար
«Նույնիսկ Google-ի պարզ որոնումը ցույց է տալիս, որ հենց այս մարդիկ` լուսանկարում, հենց այս խմբի կազմում, 2013 թվականի հուլիսի 15-ին համերգ են կազմակերպել Սուխումիում՝ Նախարարների խորհրդի դիմացի հրապարակում: Այն նույն հրապարակում, որտեղ վրացի ռազմագերիները գնդակահարվեցին 1993 թվականի սեպտեմբերի 27-ին»,- գրել է վրացի հայտնի բլոգեր Giorgi Cyxymu Jakhaia-ն։