
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մթավարի արխի» (Գլխավոր ալիք) հեռուստաընկերության հիմնադիր Գիորգի Ռուռուայի խափանման միջոց է ընտրել կալանքը։
Ռուռուային այլ փաստաբանների հետ մեկտեղ պաշտպանում է նաև հեռուստաընկերության մեկ այլ հիմնադիր Նիկա Գվարամիան: Վերջինս դատական նիստից հետո հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու են, «թեև դա իմաստ չունի»:
Գիորգի Ռուռուան իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում:
Ներքին գործերի նախարարությունը Ռուռուային ձերբակալել է նոյեմբերի 18-ին: Նա մեղադրվում է հրազենի ապօրինի ձեռք բերման, պահպանման և կրելու մեջ:
Նշենք, որ Ռուռուան ակտիվ մասնակցել է հունիսի 20-ից հետո խորհրդարանի մոտ «Ամոթ է» և «Երկրի ծառայության մեջ» շարժումների ցույցերին: Նա նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել վերոնշյալ շարժումներին: