«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հոդված է հրապարակել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ դատապարտելով բողոքի ցույցերի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումները։
RSF-ն նշում է, որ հարձակումները կրում են համակարգային բնույթ, ինչն ապշեցնող է։ Բացի այդ, RSF-ն Եվրամիությանը կոչ է անում գործել Վրաստանի իրավապահ մարմինների անպատժելիության դեմ, ինչը վտանգ է ներկայացնում երկրի ժողովրդավարության համար։
««Վրացական երազանք»-ը մղձավանջ է ժողովրդավարության և ԶԼՄ-ների համար: Ոստիկանության լիակատար անպատժելիությունը և նոր օրենքները լուրջ վտանգ են ներկայացնում հավաստի տեղեկատվության իրավունքի համար: Եվրաինտեգրման խնդրից դուրս հիշյալ իրադարձությունները մարմնավորում են Ռուսաստանի ազդեցությունից Վրաստանի անկախության համար ամենակարևոր պայքարը», — նշված է RSF-ի հոդվածում:
Կազմակերպության տվյալներով, 2024 թվականին Վրաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցրել է 103-րդ տեղը։