Ռոթը ԵՄ ներկայացուցիչներին կոչ է արել այցելել Վրաստան

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթն արձագանքել է Թբիլիսիում ընթացող իրադարձություններին: Նա կոչ է արել ԵՄ առաջնորդներին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, այցելել Վրաստան:

«Ի՞նչ կասեք, եթե ձեզանից մեկը վերջապես նստի ինքնաթիռ ու այցելի Թբիլիսի, սիրելի՛ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Կայա Կալաս, Մարտա Կոս, Անտոնիո Կոստա։ Մարդիկ այնտեղ ցույց են անում ոչ թե հավելյալ արձակուրդի կամ բարձր թոշակի, այլ մեր եվրոպական արժեքների համար։ Արդեն մոռացա՞ք»,- գրել է Միխայիլ Ռոթը։