
Վրացական ավիաընկերությունները երկուշաբթի օրն, ամենայն հավանականությամբ կիրազեկվեն՝ Ռուսաստանի Դաշնություն թռիչքների արգելքի մասին:
Ըստ տեղեկությունների՝ երկուշաբթի օրը ՌԴ-ի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») խորհրդակցություն կանցկացնի, որից հետո համապատասխան գրություն կուղարկվի վրացական ավիաընկերություններին:
Հիշեցնենք՝ դաշնության ղեկավարի հրամանով՝ ռուսական ավիաընկերություններն արդեն հուլիսի 8-ից իրավունք չեն ունենա Վրաստան երթեր իրականացնել: Համապատասխան հրամանի մասին տեքստն արդեն տեղադրված է Կրեմլի էջում: Բացի այդ, հրահանգվել է զբոսաշրջային օպերատորներին արգելգի շրջանում Վրաստան ուղեգրեր չվաճառել: