Վրաստանյան հայտնի ռոբոտ Պեպերը նոր գործառույթ ունի. շրջում է Թբիլիսիի «Սիթի Մոլ» առևտրի կենտրոնում ու զգուշացնում հաճախորդներին՝ լվանալ ձեռքերը, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու հետևել կանոնակարգերին:
Պեպերը նաև չափում է հաճախորդների ջերմությունը, ստուգում կորոնավիրուսի նախանշանների առկայությունը:
Առաջին անգամ Պեպերին ներկայացրել է Վրաստանի Առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն նշել էր, որ ռոբոտն այսուհետ կլինի «բժշկի ասիստենտը»:
Այն ժամանակ Պեպերը նոր էր ժամանել Ֆրանսիայից ու այնքան էլ լավ չէր տիրապետում վրացերենին: Պեպերին ներկայացնելուց 5 ամիս անց Տիկարաձեն հայտարարեց, որ ռոբոտը խորհրդանշական է, ու բժշկի «ասիստենտի» գործառույթ չունի:
Հիշեցնենք՝ Վրաստանում բացառության կարգով, նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը, մեղմացվել են որոշ սահմանափակուններ: Մեղմացումների շրջանակներում բացվել են առևտրի կենտրոնները: