Սկսվել է Սամտրեդիա-Գրիգոլեթիի հատվածում կառուցվող կամրջի վնասման պատճառների ուսումնասիրությունը, տեղեկացնում է ավտոճանապարհների վարչությունը։
«Ռիոնի գետի վարարումից առաջացած հեղեղը վնասել է Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու առաջին հատվածում կառուցվող կամրջի 8-րդ հենասյունը։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան»,- ասված է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկության համաձայն այս փուլում Ռիոնի գետի ջրի մակարդակը դեռ բարձր է, ջրի մակարդակի իջնելուն պես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն վնասված հենասյունը հնարավորինս արագ վերականգնելու համար։
Նշենք, որ վերջնական փուլում է Սամտրեդիա-Գրիգոլեթիի կամրջի առաջին 11,5 կմ հատվածի շինարարությունը, որն անցնելու է Սամտրեդիա քաղաքով և Սամտրեդիայի և Աբաշիի մունիցիպալիտետների 4 գյուղերով։ Աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեից, 73 մլն լարի է հատկացվել։