
Ռիկոտիի լեռնանցքում նոր ճանապարհի ևս մի քանի հատվածների գործարկումը նախատեսվում է տարեվերջին, հաղորդում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։
«Ռիկոտիով անցնող ճանապարհն առանցքային է. այն կապում է արևելյան և արևմտյան Վրաստանը և հանդիսանում է Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու մի մասը:
Մի քանի տարի առաջ սկսվեց մոտ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հավակնոտ նախագիծ։ Նոր 51,6 կմ երկարությամբ ճանապարհը կներառի 97 կամուրջ, 51 թունել և զգալիորեն կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը», — նշված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայումս աշխատանքներ են տարվում ճանապարհահատվածների մեծ մասում միաժամանակ։ Արդեն հորատվել է 16 թունել, ավարտվել են երեք թունելների և վեց կամուրջների շինարարական աշխատանքները։ Շինհրապարակում աշխատում է ավելի քան չորս հազար մարդ, որոնց 68%-ը Վրաստանի քաղաքացիներ են։