
Հորդառատ անձրևի հետևանքով Ռիկոթիում առաջացած սողանքը սահմանափակել է երթևեկությունը, գրում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Տեղեկության համաձայն, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 169-րդ կմ-ին (Ռիկոթիի հատված) հորդառատ անձրևի հետևանքով մի քանի վայրերում առաջացած սողանքները խաթարել են երթևեկությունը:
«Այս պահին իրականացվում են ակտիվ մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու համար»,- հայտնել են ավտոճանապարհների դեպարտամենտից: