
Ռիկոթիի ավտոթունելի (հին թունել) երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի, տեղեկացրել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-րդ կմ հատվածում գտնվող Ռիկոթիի ճանապարհային թունելում մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի ապրիլի 3-ից ապրիլի 5-ը, ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը հնարավոր կլինի միայն մեկ գոտիով: