
Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 169-րդ կմ-ում (Ռիկոթիի լեռնանցք) երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ հաղորդագրության՝ տեղաշարժն իրականացվում է սահմանված հատուկ ռեժիմով։
«Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Ռիկոթիի վրա իջած սելավը երթևեկության սահմանափակումներ է առաջացրել»,- նշված է տեղեկության մեջ:
Ի դեպ, Ռիկոթիի անցման համար սահմանված հատուկ ռեժիմի գործողության ընթացքում թեթև մեքենաները կարող են շարժվել ժամը 06:00-ից 21:00-ն, իսկ բեռնատարները՝ 23:00-ից 05:00-ն։