
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-րդ կմ հատվածում գտնվող Ռիկոթի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած սահմանում կարգելվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ մյուս ժամերին տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ կլինի:
Այդ ընթացքում տրանսպորտային միջոցները կերթևեկեն շրջանցիկ ճանապարհով։