Ռիկոթիի նախագծի 86 տոկոսն ավարտված է

default

Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոճանապարհի Ռիկոթիի նոր մայրուղու նախագծով նախատեսված 51 թունելներից 45-ն արդեն հորատվել են, գրում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Տեղեկության համաձայն, նախագծով նախատեսված 97 կամուրջներից 81-ն արդեն կառուցվել են։ Բացի այդ, ավտոմոբիլային տրանսպորտով արդեն շահագործվում են 12 թունել և 22 ավարտված կամուրջ:

«Այս պահին Ռիկոթիի գլխավոր ճանապարհի նախագծով նախատեսված աշխատանքների 86 տոկոսն ավարտված է»,- նշված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, անցյալ շաբաթ խորհրդարանական ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարեց, որ Շովիի աղետից հետո անհրաժեշտ է անհապաղ մշտադիտարկել շինարարական նախագծերը, որոնց թվում կուսակցությունն անվանել է Ռիկոթիի ներկայիս նախագիծը։ «Լելո»-ի տեղեկություններով, շինարարությունն ընթանում է խախտումներով, դոնորների հատկացրած գումարը ծախսվում է անտեղի, և օրական 10 հազար մարդ վտանգի ենթարկվելով անցնում է այդ ճանապարհով։ Կուսակցությունը պնդում է՝ Ռիկոթիի տարբեր հատվածներում աշխատող ընկերությունները տարբեր հանցագործությունների կամ կոռուպցիոն սխեմաների մեջ են ներքաշված։

Ի դեպ, ենթակառուցվածքների նախարարը կտրականապես հերքել է «Լելո»-ի մեղադրանքները: