
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ ճանապարհի մերձակայքում սողանքների առաջացման վտանգի պատճառով Ախալսոփելիից Զեստափոնի (Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային մայրուղու 149-րդ կմ հատվածում՝ Ռիկոթիի լեռնանցք) ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Դեպարտամենտից հայտնել են, որ թեթև ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները ժամանակավորապես կշարժվեն Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ներքին նշանակության ավտոճանապարհով։
Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։