Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Ռիկոթիի լեռնանցքով մեքենաների տեղաշարժը դժվարանցանելի է։ Պատճառը վերջին մի քանի ժամում տեղացած ձյունն է։
Ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են՝ մայրուղու այդ հատվածը փակ չէ, ճանապարհի ձյան մաքրումը սկսվել է մի քանի ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Ձմեռային անվադողերով մեքենաները կարող են դանդաղ երթևեկել:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 29-ից Վրաստանում տեղումները կդադարեն։ Օրվա ընթացքում արևմտյան Վրաստանում տաքանալու է, իսկ արևելյան Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի։