
Թբիլիսիի պատմական հատվածում Րիկղեի այգին Նարիկղալայի ամրոցին կապող ճոպանուղին փետրվարի 7-ից մարտի 1-ը չի կարող սպասարկել ուղևորներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը։
Հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում «Ճոպանային սարքավորումների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» համաձայն, կփոխարինվի լարը և կիրականացվեն սպասարկման աշխատանքներ։
Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն իրականացնելու են իտալական LEITNER ընկերության մասնագետները։
Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին գործում է 2012 թվականից՝ օրական սպասարկելով միջինը 2,5 հազար ուղեւորի։