«Ռիկղե-Նարիկղալա» ճոպանուղին սահմանափակումներով կաշխատի

Օգոստոսի 14-ին Թբիլիսիի Ռիկղե այգուց Նարիկղալա բարձրացող ճոպանուղին մի քանի ժամ չի սպասարկի ուղևորներին: Հայտարարությունը տարածել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների պատճառով «Ռիկղե-Նարիկղալա» ճոպանուղին ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը և այդ պատճառով ճոպանուղին ուղևորներին 11:00-ից 16:00-ն չի սպասարկի: Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար», — ասվում է հաղորդագրության մեջ: