
Վրաստանի աշխատանքի տեսչական գործակալությունը կասեցրել է «Ռետրո» ՍՊԸ-ի և «Ռետրո 2» ՍՊԸ-ի աշխատանքային գործընթացը։
Գործակալությունը պարտավորեցրել է ընկերությանն ամբողջությամբ փոխհատուցել աշխատակիցներին աշխատավարձի դեֆիցիտի համար՝ ինչպես արտաժամյա, այնպես էլ արձակուրդի համար դրամական փոխհատուցման ձևով։
Տեսչության հաղորդմամբ՝ Թբիլիսիում և Բաթումիում ստուգվել են ընկերության 3 օբյեկտներ:
«Անվտանգության նորմերի խախտման և աշխատանքային ոչ պատշաճ պայմանների պատճառով «Ռետրո» ՍՊԸ-ն և «Ռետրո 2 ՍՊԸ»-ն տուգանվել են լրացուցիչ 30 հազար լարիով՝ աշխատանքային գործընթացի կասեցմամբ»,- գրում է աշխատանքի տեսչությունը։
Ի դեպ, Բաթումիի «Ռետրո» ռեստորանի սեփականատերը հունիսի 5-ին ձերբակալվել է մատուցողին ծեծելու համար։
Բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են ռեստորանի սեփականատիրոջը