Վրաստանի բուհերի ռեկտորները ստորագրել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության պահանջը ներկայացնող նամակը, ըստ որի բացասական են գնահատում «գործակալների օրենքի» հետ կապված ուսանողների դասադուլը։
Միևնույն ժամանակ, բուհերի բազմաթիվ դասախոսներ սոցցանցերում հրապարկում են լուսանկարներ դատարկ լսարաններից՝ իրենց աջակցությունը հայտնելով ուսանողներին, ովքեր բողոքի ցույցերին են մասնակցում:
Նամակը, որ մայիսի 14-ին հրապարակվել է Տեխնիկական համալսարանի կայքում, լրատվամիջոցները հրապարակել էին նախօրեին։ Tabula լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Տեխնիկական համալսարանի ռեկտորը կանչել է գործընկերներին՝ ստորագրելու հայտարարությունը։ Տեղեկության համաձայն՝ նամակի տեքստը ԿԳՆ-ից է ուղարկվել ռեկտորներին։
Նամակում նշվում է, որ բուհը պետք է դուրս մնա քաղաքական գործընթացներից, իսկ դասախոսները, ովքեր դասախոսություններ չեն անցկացնում, խախտում են իրենց աշխատանքային պայմանագրերը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները և խոչընդոտում են ուսումնական գործընթացին։
«Մեզ համար կտրականապես անընդունելի է բուհերի անունից որոշակի խմբերի քաղաքական հայտարարությունները։ Ուսանողների լավագույն շահերից ելնելով հորդորում եմ չխառնվել բուհերի ակադեմիական գործունեությանը, վերադառնալ լսարաններ. եկեք մեր ուսանողների համար ապահովենք համապատասխան կրթական միջավայր, ինչը այսօր հատկապես կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են 38 համալսարաններ, որոնց թվում չեն Իլիայի, «Թավիսուփալի» և ագրարային, Ալտեի, Ալթերբրիջը և Վրաստանի համալսարանը: Նկատի ունենալով ընթացիկ գործընթացները՝ վերջիններս մեկ շաբաթով դադարեցրել են ուսումնական գործընթացը։
Ռեկտորների հայտարարությունը ստորագրել են.
- Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
- Վրաստանի տեխնիկական համալսարան
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
- Քութայիսի միջազգային համալսարան
- Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան
- Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան
- Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիա
- Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարան
- Թբիլիսիի Ապոլոն Քութաթելաձեի անվան արվեստի պետական ակադեմիա
- Ակակի Ծերեթելիի պետական համալսարան
- Սուխումի պետական համալսարան
- Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան
- Գորիի պետական համալսարան
- Զուգդիդիի պետական համալսարան
- Բաթումիի պետական ծովային ակադեմիա
- Բաթումիի արվեստի համալսարան
- Վրաստանի Դավիթ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ազգային ակադեմիա
- Վրաստանի ազգային համալսարան
- Վրաստանի Ինքնավար Ուղղափառ Եկեղեցու Թբիլիսիի աստվածաբանական ակադեմիա և ճեմարան
- Կովկասի միջազգային համալսարան
- Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Անդրեյի անվան վրացական համալսարան
- Վրաստանի ավիացիոն համալսարան
- Կովկասի համալսարան
- Սևծովյան միջազգային համալսարան
- Վրաց-ամերիկյան համալսարան
- Արևելյան Եվրոպայի համալսարան
- Դավիթ Թվիլդիանի բժշկական համալսարան
- Վրաստանի միջազգային համալսարան
- Սուլխան-Սաբա Օրբելյանիի անվան համալսարան
- Բրիտանական ուսումնական համալսարան
- Եվրոպական համալսարան
- Բաթումի բժշկական համալսարան
- Թբիլիսիի ազատ ակադեմիա
- Գեոմեդի կրթական համալսարան
- Նոր բարձրագույն դպրոց-Նյուն
- Գրիգոլ Ռոբաքիձեի համալսարան
- Արևելք-Արևմտյան համալսարան
- Թբիլիսիի հումանիտար համալսարան
Այս հայտարարության նախապատմությունը 15-ից ավելի բուհերի ուսանողների դասադուլն է. երիտասարդները կարծում են, որ երկրում ընթացող ուժեղ բողոքի ալիքի պայմաններում իրենց տեղը հանրահավաքներում է, ոչ թե լսարաններում։