Red Wings-ն Աբխազիան ներառել է երկրների ցանկում

Լուսանկարը՝ BPN-ի

Ռուսական Red Wings ավիաընկերությունը, որը հունիսից ուղիղ չվերթեր կսկսի Վրաստանի և Ռուսաստանի միջև, Վրաստանից չվերահսկվող Աբխազիան ներառել է երկրների ցանկում։

Ընկերության պաշտոնական կայքում՝ flyredwings.com-ում, երկրների ցանկում այսօր հայտնվել է Աբխազիան։ Մինչ այդ, մասնավորապես` մայիսի 18-ից, այն բանից հետո, երբ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թռիչքներ իրականացնելու իրավունք տվեց, Աբխազիան ցուցակում չի եղել։

Ի դեպ, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մայիսի 18-ին թույլտվություն է տվել Red Wings-ին։ Այդ ժամանակ տարածված տեղեկատվության համաձայն, ընկերությունը հունիսի 2-ից սկսելու էր թռիչքները Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա ավիագծերով՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։ Սակայն, մինչ այժմ Վրաստանն ընկերության կայքում չի ավելացվել երկրների ցանկում, հետևաբար` տոմսերի վաճառքը նույնպես չի սկսվել։ Փոխարենն` այսօր Red Wings-ն ավելացրել է Աբխազիան։