Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության դատարանը Վրաստանի քաղաքացուն դատապարտել է երկու ամսվա ազատազրկման` սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
ՌԴ զինված ուժերի կողմից Մայա Օթինաշվիլիի ձերբակալման վերաբերյալ դեռևս սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ վրացական կողմը բանակցություններ է վարում՝ կնոջը Վրաստան վերադարձնելու ուղղությամբ:
«Հուսով եմ՝ մեր քաղաքացին կվերադառնա իր երեխաների և իր ընտանիքի մոտ: Սա բարդ գործ է: Հետևաբար, մենք կենտրոնացրել ենք բոլոր ռեսուրսները, ներառյալ միջազգային հանրությանը, մեր քաղաքացուն ժամանակին հասցնելու իր ընտանիքին», — հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Ցխինվալիի կառույցները նշում են, թե Մայա Օթինաշվիլին երկար ժամանակ փողի դիմաց Հարավային Օսիայի և Վրաստանի բնակիչներին օգնել է հատել պետական սահմանը:
Վրաստանի քաղաքացիները պարբերաբար ձերբակալվում են ռուս զինվորականների կողմից: Որպես կանոն, նրանք ազատ են արձակվում միայն Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMM) թեժ գծին ահազանգելուց հետո: