Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում քրեական գործ է հարուցվել վրացի քաղաքագետ, «Համերաշխություն» շարժման քաղխորհրդի անդամ Եվգենի Բեստուժևի դեմ։
Քաղաքացու ձերբակալման վերաբերյալ տեղեկությունը տարածել է ОВД-Инфо-ն՝ հենվելով Բեստուժևի ազգականի տրամադրած տեղեկությանը, նաև ռուսական MR7.ru լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան` այդ տեղեկությունը հաստատել է քաղաքագետի ընկեր Գևորգ Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասել է, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին է հայտնի դարձել, որ Եվգենի Բեստուժեւը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին, իսկ նրա բնակարանում խուզարկության արդյունքում համակարգիչ է առգրավվել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի դեմ քաղաքական ատելության հատկանիշներով «կեղծ տեղեկություն տարածելու» համար։
Հայտնի չէ, թե ինչ արարքների համար է մեղադրվում Բեստուժևը, քանի որ ВКонтакте սոցիալական ցանցի էջում բազմաթիվ գրառումներ են հայտնաբերվել, որտեղ Բեստուժևը քննադատում է Ռուսաստանի իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում պատերազմ սկսելու համար։