ՌԴ-ում վրաց գործարարի են ձերբակալել

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է վրաց գործարար Ալեքսանդր Էբրալիձեն: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ըստ աղբյուրի՝ Էբրալիձեի գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով՝ գումարի ապօրինի յուրացում կամ վատնում։

Հայտնի է, որ գործը կապված է 2016 թվականին Էբրալիձեին պատկանող բանկից՝ «Constant»-ից 3 միլիարդ ռուբլու (մոտ 40 միլիոն դոլար) կորստի հետ։ Նույն թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը չեղարկել էր «Constant»-ի լիցենզիան։  

Պաշտոնական գերատեսչություններն այս փուլում դեռ չեն մեկնաբանում Էբրալիձեի ձերբակալությունը։

Էբրալիձեն Ռուսաստանում տարբեր ընկերությունների սեփականատեր է։ 2009 թվականին նա հիմնել է «Վրաստանի ժողովուրդների համաշխարհային կոնգրեսը»։ Նույն թվականի մայիսին նա հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Վրաստանի նախագահական ընտրություններին և բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր