
Հոկտեմբերի 31-ին Շիդա Քարթլիում՝ Գվիրգվինա գյուղի մոտ, Ռուսաստանի ռազմական ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Մևլուդ Լագոշվիլին ազատ է արձակվել։ Տեղեկությունը տարածել է Պետական անվտանգության ծառայությունը։
Մևլուդ Լագոշվիլին արդեն գտնվում է Վրաստանից վերահսկվող տարածքում։ Վրաստանի 6 քաղաքացի շարունակում է մնալ անօրինական կալանքի տակ։
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ Մևլուդ Լագոշվիլին ձերբակալվել է գյուղի ծայրամասում (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանին մոտ) նախիրն արածեցնելու ժամանակ։