
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակելու է աջակցել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիային։
«Մենք շարունակում ենք աջակցել Աբխազիային միջազգային հարթակներում դիրքերն ամրապնդելու նպատակով», — Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովենի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Լավրովը։
ՌԴ-ի արտգործնախարարը բարձր է գնահատել «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում համատեղ ջանքերը, այդ թվում Ժնևյան բանակցությունների շրջանակներում փոխգործակցությունը»։
Իր հերթին Կովենը նշել է, որ «Ռուսաստանն ու Աբխազիան երկկողմ հարաբերությունների զարգացման համար կայուն հիմք ունեն»։