
Ռուսաստանի դաշնության պետական Դուման ընդունեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:
«Տասս» լրատվական գործակալության տեղեկատվությամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Դումայի անդամը չի բացառել, որ ռուսաստանյան օրենսդիրը սրա հետ մեկտեղ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի: Նա նշել է, որ դրա անհրաժեշտությյունը կա, «քանզի այն ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2»-ի եթերրում, բանականության սահմաններն անցնում է, նման քայլերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նա:
Ինչպես նշել է Սլուցկին հուլիսի 9-ին, դուման ծրագրում է լիագումար նիստի ընթացքում քննարկել «Վրաստանի հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում` Գաբունիայի մենախոսությանն արձագանքելու հարցը: