
Թբիլիսիի օդանավակայանում ՌԴ քաղաքացուն պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ (6 հատ), հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Նշվում է, որ ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 17 հազար 802 լարի 39 թեթրի:
«Գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: