Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում գտնվող ռուսական ռազմաբազայում տակտիկական զորավարժություններ են ընթանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Վերջինիս տեղեկատվությամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1200 զինծառայող, շուրջ 200 միավոր տեխնիկա, այդ թվում Т-72А տանկեր, զրահապատ մարտական մեքենա և անօդաչու թռչող սարքեր:
Աստաֆևի հայտարարությամբ, «Ձարցեմի» զորավարժարանում կենտրոնացված են մոտոհրաձգային, տանկային, հրետանային և այլ ստորաբաժանումներ, որոնք մշակում են տակտիկական գործողություններ: