
«Վրաստանի գլխավոր վտանգը մնում է օկուպացիան և օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը»: Այս մասին ասված է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հաշվետվության մեջ: Խորհրդարանին ուղղված փաստաթղթում նշվում է, որ այս տեսանկյունից երկրի համար աճող մարտահրավերը մնում է վրաց ազգի նկատմամբ խտրականությունը, բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, ՌԴ-ի կողմից բռնակցման գործընթացի շարունակումը:
«Ռուսաստանի Դաշնության մոտեցումները չեն փոխվել, կրկին բռնակցման փաստերը տեսանելի են: Աբխազիայում և Ցխինվալիում այսպես կոչված՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներն ամբողջությամբ վերահսկվում են օկուպացիոն ուժերի կողմից»: ԱԱԾ-ն շեշտադրում է արել նաև Արչիլ Տատունաշվիլիի և Գիգի Օթխոզորիայի մահը՝ անհայտ հանգամանքներում: