ՌԴ-ի հետ կապված որոշման պատճառով 6 երկիր լքել է ԵԽԽՎ-ն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության լիարժեք ծավալով լիազորությունների վերադարձից հետո Ուկրաինայի, Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Էստոնիայի ու Վրաստանի պատվիրակությունները  դիմել են իրենց երկրների խորհրդարաններին ու կառավարման օրգաններին՝ կազմակերպության շարքերում ապագա մասնակցության հետ կապված: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել Ուկրաինայի ազգային պատգամավոր Լեոնիդ Եմեցը:

«Երեկ ուկրաինական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դեմարշ է հայտնել: Այսօր Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Էստոնիան, Վրաստանը կանգնեցին Ուկրաինայի  հետ: Պատվիրակություները հայտարարել են ՌԴ-ի պատժամիջոցները հանելու անթույլատրելիության ու նման որոշումից հետո հենց ԵԽԽՎ-ի սպառնալիքների մասին», — գրում  է պատգամավորը՝ հրապարակելով դեմարշ հայտնած պատվիրակությունների հայտարարության տեքստը:

Նա մասնավորապես նշել է` «Այսօր մենք, որպես մեր երկրների պատվիրակներ, պատասխան չունենք մեր  ժողովրդի առաջ, հատկապես ինչպես է ԵԽ-ն պաշտպանում իրենց շահերը, եթե նա մեծ հետաքրքրություն է դրսևորում մեծ ագրեսորի բարեկեցությունը պաշտպանելու հարցում: ԵԽ-ի ապագան ընդհանուր առմամբ վտանգի տակ է, որովհետև կորցնում է մարդկանց վստահությունը, ում պաշտպանում է: Մենք տուն ենք վերադառնում, որ խորհրդակցենք մեր խորհրդարանների ու կառավարությունների հետ՝ վեհաժողովում հետագա գործողությունների վերաբերյալ: Պատվիրակությունները նշել են, որ ռուսական պատվիրակության լիարժեք ծավալով լիազորությունների վերականգնումը  հակասում է ԵԽ-ի հիմնական արժեքներին»:

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ-ի որոշմամբ` ՌԴ պատվիրակությունը վերադարձել է վեհաժողովի աշխատանքին՝  իրավասությունների լիարժեք ծավալով: