Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ապրիլի 18-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի և Ուկրաինայի հարցը:
Ռուսական «Կոմերսանտ» հրատարակչությանը տված հարցազրույցում Էստոնիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ զրուցել են առկա հակամարտությունների կարգավորման շուրջ:
«Վրաստանն ունի նոր նախագահ, քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել: Իսկ Ուկրաինայում ընտրություններ են, միևնույն ժամանակ միլիոնավոր բռնի տեղահանվածներ կան: Այս թեմաների շուրջ պետք է զրուցենք, չնայած նրան, որ տարբեր հայացքներ ունենք այն մասին, թե ինչպես ենք հասել այս ամենին», — հայտարարել է էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին: