Ռուս բլոգեր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Մարկ Ֆեիգինը հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նամակը, որտեղ երրորդ նախագահը գրել է, որ Պուտինն իրեն բանտում սպանելու հրաման է տվել բանտում։
Ֆեիգինը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Սաակաշվիլիի ձեռագիր նամակի լուսանկարը։
«Պուտինն իսկապես հրաման է տվել սպանել ինձ բանտում։ Ամերիկացի թունաբանները ճշգրիտ ախտորոշել են, որ ես թունավորվել եմ բանտում, և դա է իմ բոլոր ախտանիշների պատճառը։ Ես փորձում եմ դիմանալ», — գրել է Սաակաշվիլին։
Նամակի հրապարակմանը զուգահեռ Ֆեիգինը գրել է. «Եթե մենք ոչինչ չանենք, Միխեիլ Սաակաշվիլին կմահանա»։