
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։
Պուտինը նաև հանձնարարականներ է տվել ապահովել Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ու Ռուսաստան վերադարձը:
Բացի այդ, նախագահը տուրօպերատորներին խորհուրդ է տվել այդ ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր անդրադարձել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին։