Պուտինիստական ռեժիմը գողանում է վրաց ժողովրդի ապագան. Ուիլսոն

Պուտինիստական ​​«Վրացական երազանք»-ի ռեժիմը փորձում է գողանալ վրաց ժողովրդի ապագան՝ վաճառելու այն ռազմական հանցագործ Պուտինին, Իրանի ռեժիմին և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը, Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը:

Ուիլսոնն ասել է՝ «ռեժիմը ​​վրաց ժողովրդի բողոքներին պատասխանում է «ապօրինի ձերբակալություններով և բռնություններով»։ Ասել է՝ հոկտեմբերին Պուտինի գլխավորած «Վրացական երազանք»-ի ռեժիմը կեղծել է ընտրությունները Վրաստանում։

«Վրաց խիզախ ժողովուրդը դեռ փողոցում է՝ շարունակում է բողոքի 76-րդ օրը։ Վրացիների 80 տոկոսը ցանկանում է սերտ բարեկամ լինել Ամերիկայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, սակայն ռեժիմը պատասխանում է բռնությամբ և անօրինական ձերբակալություններով։

Ռեժիմը Սև ծովի նավահանգիստը հանձնեց Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը, այցելեց Թեհրանի ռեժիմին, մինչդեռ Իրանի ռեժիմը մարդասպաններ ուղարկեց նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու համար», — ասել է Ուիլսոնը։

Հանրապետական կոնգրեսականը նշել է՝ Վրաստանի լեգիտիմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ մասնակցել է Թրամփի երդմնակալությանը, խիզախորեն պահանջում է ազատ և արդար ընտրությունների անցկացում: