Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու մասին խնդրագիրը կուղարկվի Վրաստանի խորհրդարան, գրել է netgazeti լրատվականը:
Ըստ տեղեկության՝ ռուս ընդդիմադիրների և ընդդիմադիր կազմակերպությունների կազմած խնդրագիրը համաշխարհային առաջնորդներին և երկրներին խնդրում է ՌԴ նախագահական ընտրություններից հետո Պուտինին օրինական նախագահ չճանաչել:
Խնդրագրում նշվում է, որ իրավական առումով Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու մի շարք պատճառներ կան. այդ պատճառներից են՝ Պուտինի ռեժիմի կողմից ընտրությունների ամբողջական վերահսկողությունը, ընդդիմության հետապնդումները, լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և այլն: Ստորագրահավաքի հեղինակները նաև կոչ են անում աշխարհի երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, հրաժարվել Ռուսաստանի իշխանությունների հետ շփումից, բացառությամբ հումանիտար հարցերի։
«Նման քայլերը կդառնան Պուտինի ռեժիմի վրա ճնշում գործադրելու հզոր լծակ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև թույլ կտան նրան պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն կատարված ռազմական հանցագործությունների համար», — ասվում է խնդրագրում:
Ի դեպ, ՌԴ-ում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 17-ին։ Թեկնածուներն ընդամենը չորս հոգի են: