
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը նշել է երեք առաջնահերթություն արևմտյան ժողովրդավարությունների անվտանգության ապահովման համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այդ առաջնահերթություններից առաջինը Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային ցուցաբերվող օգնության շարունակումն է։
«Այս պահին մենք անվտանգության կրիտիկական պահ ենք ապրում։ Աշխարհի մեծ տերությունների միջև մրցակցությունն աճում է:
Պուտինը պատերազմը վերադարձրեց Եվրոպա: Սառը պատերազմից հետո մենք Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերությունների հույս ունեինք։ Աստիճանաբար ՌԴ նախագահի ագրեսիվ վարքագծի հետևանքով այդ հույսերը վերացան»,- ասել է Ստոլտենբերգը:
Ըստ Ստոլտենբերգի՝ Պուտինի ագրեսիվ պահվածքը սկզբում դրսևորվել է Վրաստան ռուսական բանակի ներխուժման ժամանակ, իսկ հետո՝ Սիրիայում, Ղրիմում և Դոնբասում ռուսական բանակի գործողություններում։
«Ուկրաինայի լայնամասշտաբ ներխուժումը վերջնականապես ջնջեց Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության մասին պատրանքները»,- հավելել է Ստոլտենբերգը։