
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն դեմ է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարբեր պատժամիջոցների կիրառմանը, ես դա չեմ անի վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի դաշնության պետական Դուման լիագումար նիստում պետք է քննարկեր «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանի հնչեցրած հայհոյանքների հարցը։
Այս մասին օրինագիծը արդեն հրապարակվել է պետդումայի պաշտոնական կայքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի դաշնության պետական Դուման ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ: