Վրաստանի երրորդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ՌԴ-ի ղեկավար Վլադիմի Պուտինի հորդորին, իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ ուկրաինացիներով կորոշեն իր քաղաքացիության հարցը։
Հիշեցնենք՝ Պուտինը Զելենսկիին խորհուրդ է տվել վերադարձնել Սաակաշվիլիի քաղաքացիությունը։
Սաակաշվիլիի խոսքերով, իր քաղաքացիությունը վերադարձնելու խորհուրդ է տալին այն նույն Պուտինը, ով 2017 թվականին Պորոշենկոյից պահանջեց Ուկրաինայից արտաքսել իրեն: Նրա խոսքով, Պուտինը նույն պահանջներն է ներկայացրել ոչ միայն Վրաստանին, այլև Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին:
Քաղաքացիության մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քննարկվում է Ուկրաինայի քաղաքացիներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու հարցը, ինչին նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով, նշել էր, որ Ուկրաինան շնորհում է ազատություն, օգնում բոլորին, ովքեր ցանկություն ունեն իրենց կողքին պայքարել ազատության համար: