
Վրաստանում պատվաստման մասին բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով հատուկ կայք է ստեղծվել՝ provax.ge։
Կայքում հնարավոր է ստանալ պատասխաններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ՝
- Ինչո՞ւ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ,
- Ինչպե՞ս համոզվել, որ պատվաստումն անվտանգ է,
- Ո՞ր դեպքերում կարելի է/չի կարելի պատվաստվել,
- Ինչպիսի՞ արդյունավետություն է ապահովում պատվաստումը
- Արդյո՞ք պետք է պատվաստվեն երեխաներն ու հղի կանայք
- Արդյո՞ք պետք է պատրաստվել պատվաստման գործընթացին
Կայքում կտեսնեք նաև՝
- Տեղեկատվական տեսանյութեր
- Պատվաստման գործընթացի վիճակագրություն
- Վրաստանում COVID-19 պատվաստման ազգային պլանը