Պրոֆեսորներն ու ուսուցիչները երթ են անցկացնում

Պրոֆեսորներն ու ուսուցիչները Թբիլիսիում ընդդեմ «գործակալների օրենքի» երթ են անցկացնում։ Նրանք հավաքվել են Վակեի այգում, որտեղից երթով շարժվում են դեպի Թբիլիսիի պետական ​​համալսարան։

«Գործակալների օրենքի» դեմ բողոքում են համալսարանի դասախոսներ, գիտնականներ, հետազոտողներ ​​և այլք։

«Մենք միանում ենք արդար և ժողովրդավարական քաղաքացիական բողոքին՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի, որը վրացական իշխանությունները բազմիցս փորձել են ճնշել»,- նշել են երթի մասնակիցները։

Ըստ նրանց` բողոքը ճնշելու և լռեցնելու նպատակով կառավարությունը փորձում է խարխլել վրացական բուհերի ինքնավարությունը, արտահայտվելու և ակադեմիական ազատությունը։

Պրոֆեսորներն ու ուսուցիչներն ասում են, որ օրենքի կիրարկումը լուրջ վնաս կհասցնի Վրաստանի կրթական և գիտական ​հեղինակությանը, կվերացնի ակադեմիական ազատությունը և կխոչընդոտի միջազգային համագործակցությանը։