
Վրացի պրոֆեսոր Գիորգի Գախելաձեին մահացած են գտել: Պրոֆեսորի ընտանիքի խոսքով՝ նրա հեռախոսից վերջին ազդանշանը գրանցվել է Վակեի այգու տարածքից։ Նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 24-ին Կրիայի լճի (Կուս տբա) շրջակայքում։
57-ամյա պրոֆեսորին որոնում էին հունիսի 19-ից: Նա դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ներքին գործերի աշխատակիցների ու հրշեջների որոնողական աշխատանքներին միացել էին պրոֆեսորի ընտանիքի անդամներն ու կամավորները:
Նշենք, որ Գախելաձեն կրթական հարցերի հետազոտող էր, դասավանդում էր Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանում։