Եվրամիությունը հոկտեմբերին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին կհրավիրի մի քանի երկրի ղեկավարների, այդ թվում՝ Վրաստանի, լրատվամիջոցներին հայտնել է Եվրամիության պաշտոնյան։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական միության առաջին հանդիպումը։
Գագաթնաժողովի հիմնական նպատակն այն է, որ առաջնորդները քաղաքական քննարկում անցկացնեն եվրոպական մայրցամաքի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական հարցերի շուրջ։
Օրակարգի հիմնական հարցերը կլինեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, էներգետիկ ճգնաժամը և տնտեսական իրավիճակը։
Գագաթնաժողովի մասնակիցների թվում են՝ Եվրամիության անդամ 27 երկիր, Արևմտյան Բալկանների 6 երկիր, Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։