
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2024 թվականի մայիսի 30-31-ին ընթանում է Unlock քաղաքացիական համաժողովը։
Unlock-ը ներկայացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ակտիվիզմի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների կապի վերջին միտումները:
Unlock-ին մասնակցում են 200-ից ավելի ակտիվիստներ, լրագրողներ, տեխնոլոգիական փորձագետներ, սոցիալական ձեռնարկատերեր և այլք` Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Բիրմայից և այլ երկրներից։
Ուշագրավ է նաև, որ համաժողովին ներկայացվել է Վրաստանում ընդունված «գործակալների օրենքը»։