
Պորտուգալիայի Պորտու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի 3 քաղաքացու, ովքեր կապ ունեն Արևելյան Եվրոպայի երկրների հանցագործ խմբերի հետ:
Օտարերկրյա ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրանք Վիկլա Նովա և Գայա քաղաքում արհեստանոց են ունեցել, որտեղ աշխատում էին կողպեքներ բացելու վրա:
Առկա տեղեկատվության համաձայն, երեք հոգուց բաղկացած խումբը 5 ամսվա ընթացքում 12 բնակարան է թալանել, հիմնականում, Պորտու քաղաքի տարածքում: