![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250213_103044_Messenger.jpg)
Պորտուգալիայի խորհրդարանն աջակցել է բանաձևին, որը ներկայացրել է «Լիբերալ նախաձեռնություն» կուսակցությունը, և որը համերաշխություն է արտահայտում Վրաստանի ժողովրդին։
Բանաձևում նշված է, որ «ընտրական գործընթացում տեղի ունեցած ընդգծված խախտումներից և ձայների կազմակերպված մանիպուլյացիաներից հետո ներկայիս Վրաստանի կառավարությունը, որը ղեկավարում է «Վրացական երազանք» կուսակցությունը, ցույց տվեց եվրոպական արժեքներից հեռացում և ավտորիտար գործելաոճի մտահոգիչ մոտեցում»։
Բանաձևում նշված է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը, քաղաքական հակառակորդների անօրինական կալանավորումը և իշխանության չարաշահումը կառավարության կողմից, նաև կանոնավոր և անօրինական ուժերի կիրառած բռնությունն ավտորիտարիզմի ուղղությամբ շեղվելու ակնհայտ օրինակներ են։
«Լիբերալ նախաձեռնություն» կուսակցության առաջարկով բանաձևն առաջարկում է (Վրաստանի) կառավարությանը՝
- Խորհուրդ տալ՝ հրապարակայնորեն արտահայտել Վրաստանի ժողովրդի հանդեպ համերաշխություն,
- Կոչ անել Վրաստանի կառավարությանը՝ ապահովել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության ճնշման անհապաղ դադարեցում և ցույցերի մասնակիցների ազատ արձակում,
- Դատապարտել արտաքին միջամտությանը, ինչը սպառնում է ազգային ինքնիշխանությանը և երկրի ժողովրդավարական ամբողջականությանը,
- Վերստին վերահաստատել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը,
- Աջակցել Եվրոպական Միության հետ միասին պատժամիջոցների կիրառմանը, օրինակ՝ Եվրոպական տարածք մուտք գործելու արգելում և ֆինանսական ակտիվների սառեցում Վրաստանի քաղաքական և ինստիտուցիոնալ դեմքերի նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում,
- Ամրապնդել աջակցությունը Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և քաղաքացիական հասարակությանը՝ համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքացիական կրթության ծրագրերի ֆինանսավորմամբ։