
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին է հանդիպել: Ինչպես նշել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հանդիպման ընթացքում քննարկել են Վրաստանի դերը աշխարհում կրոնի ազատության աջակցության տեսանկյունից:
«Պետքարտուղար Պոմպեոն հաճույքով հանդիպեց նորին սրբություն Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա 2-րդին: Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և պատրիարքը քննարկել են Վրաստանի կարևոր դերը աշխարհում կրոնի ազատության աջակցության տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ:
Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպման ընթացքում պատրիարքն օրհնել է Մայք Պոմպեոյին, ով «իր կողմից հայտնել է իր ուրախությունը պատրիարքի հետ հանդիպման կապակցությամբ»: